211652_close_icon
views-count4703 դիտում article-date 16:47 17-08-2016

Արյան վերջին կաթիլով, ատամի վերջին կրճտոցով ոչ մեկին թույլ չտալ վերցնել ոչ մի թիզ հող. Լևոն Շիրինյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Լևոն Շիրինյանը կրկնեց այն, ինչ ասել է. եթե տարածքներ զիջելու մասին խոսակցությունները բերեցին «Սասնա ծռեր»-ի զինված ապստամբությանը, ապա հող հանձնելու մասին խոսակցությունները առարկայական լինելու դեպքում կարող են հանգեցնել այլ ինստիտուտների ապստամբությանը: Նրա խոսքով՝ այս թեմայով քննարկումները արդեն հոգեկան խանգարման աստիճանի են հասել, սակայն քարոզչական բնույթի են. նայում են, ասում են՝ շոշափելու համար հասարակական տրամադրությունները: Անդրադառնալով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակության Հայաստան ժամանելուն, ինչպես նաև ԼՂ նախագահ Բակո Սահակյանի՝ տարածքների զիջման մասին վերջին հայտարարությունը, Լևոն Շիրինյանը, հավելեց. «Ակնհայտ է, որ ապրիլից մենք՝ որպես ժողովուրդ, ինտենսիվ հոգեբանական և քարոզչական մշակման ենք ենթարկվում և այդ հայ չինովնիկների հայտարարությունները, որոնք ասում են մի բան, հաջորդ օրը, որ՝ մեզ լավ չեք հասկացել, ուրեմն, էս կոնտեքստից է, էլի, մշակումների: Իրենց դա պետք է, ինչու՞, ռիսկ չեն անում Ռուսաստանին ասել, որ չենք կարող դա անել, անձամբ չեն ուզում վատամարդ լինել և գերադասում են հասարակական կարծիքի մեթոդը»: Սա, ըստ նրա, շրջապատույտ է, որի ժամանակ այդ տրամադրություններն էլ բորբոքվում են: Նա՝ որպես ամփոփում, ասաց, որ ՀՀ երկու պետականությունների ազգային –պետական շահը մեկն է՝ ոչ մի թիզ հող, իսկ անձամբ Շիրինյանը կողմ է արյան վերջին կաթիլով, ատամի վերջին կրճտոցով ոչ մեկին թույլ չտալ վերցնել ոչ մի թիզ հող: Պատճառը մեկն է. 1878-ից, երբ Հայկական հարցը միջազգայնացավ, մենք Բեռլինի կոնգրեսից սկսված նահանջելով, ոչնչանալով գալիս ենք. նյութական, մարդկային, մշակութային ռեսուրսով: «Եվ էս պարագայում մենք այստեղ է անէանալու ենք, ոչնչանալու ենք, մենք չկանք: Իսկ երբ մենք որդեգրում ենք այստեսակետը, մենք միշտ հաղթում ենք«,-ասաց Լևոն Շիրինյանը:

Նմանատիպ նյութեր