5702 դիտում
20:15 17-08-2016
Հայաստանում կանցկացվեն Ռուսաստանի մշակույթի օրեր. «Ռուսաստանի օրեր Հայաստանում» ծրագիրը մեկնարկում է
Հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության 2016-2018 թվականների համագործակցության ծրագրի հիման վրա՝ ս. թ. օգոստոսի
20-ից սեպտեմբերի 18-ը Հայաստանում կանցկացվեն Ռուսաստանի մշակույթի օրեր:
Ծրագրի շրջանակում ելույթներով հանդես կգան Մարիինյան թատրոնի մենակատարները, Սանկտ Պետերբուրգի հոգևորականների և «Օտրադա» մանկական երգչախմբերը, կգործեն լուսանկարչական և մանկական նկարների ցուցահանդեսներ: Ծրագիրը կներառի նաև «Ռուսական կինոյի օրեր», կբացվի Ռուսաստանի կինոյի պետական ինստիտուտի կինոակումբը, կանցկացվեն թատերարվեստի և կինոյի ոլորտի վարպետության դասեր:
Ծրագրի պաշտոնական բացումը կկայանա սեպտեմբերի 3-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում՝ հանդիսավոր գալա-համերգով, որին կմասնացեն «Օտրադա» մանկական երգչախումբը, Մարիինյան թատրոնի մենակատարները, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և պատանի երաժիշտ-կատարողներ Ռուսաստանից: Համերգին զուգընթաց կգործի «Ռուսաստանի ոգին» խորագրով մանկական նկարների ցուցահանդեսը:
«Ռուսաստանի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ օգոստոսի 20-ին, ժամը 14:00-ին Գյումրու «Պատվո բլուր» հուշահամալիրում կմատուցվի հանդիսավոր պատարագ, տեղի կունենա ծաղկեպսակի խոնարհման արարողություն, այնուհետև, ժամը 18:00-ին Հայորդաց տան դահլիճում կբացվի «Եկեղեցական ճարտարապետություն» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, և ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի հոգևորականների երգչախումբը:
Օգոստոսի 21-ին, ժամը 18:00-ին երգչախումբը հանդես կգա Ստեփանավանի Ա. Մարգարյանի անվան մշակույթի պալատում, որտեղ նաև կբացվի «Ռուս ուղղափառ եկեղեցին Հայրենական Մեծ պատերազմի տարիներին» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը:
Ծրագիրը կշարունակվի սեպտեմբերի 2-ին. Եղեգնաձորի մշակույթի տանը, ժամը 18:00-ին, ելույթ կունենա մանկական երգչախումբը, իսկ Երևանում ժամը 19:00-ին՝ «Բիս Կվիտ» համույթը:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի Ռուսաստանի ազգագրության թանգարանի լուսանկարների հավաքածուից կազմված «Ընտանիքը Եվրասիայի ժողովուրդների կյանքում. ΧΧ դար» խորագրով ցուցահանդեսը:
Սեպտեմբերի 4-ին և 5-ին Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում կկայանան «Բալթյան տուն» թատերական փառատոնի ղեկավար, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Շուբի և այլ թատերական գործիչների վարպետության դասընթացները:
Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում սեպտեմբերի 4-6-ը, կբացվի Ռուսաստանի կինոյի պետական ինստիտուտի կինոակումբը, վարպետության դասընթացներ կանցկացնեն նույն ինստիտուտի դասախոսները:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 19։00-ին Մոսկվայի տանը կկայանա ՌԴ ժովրդական արտիստ Ալեքսանդր Միխայլովի ստեղծագործական երեկոն: Անվանի դերասանը կհանդիպի նաև Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսանողներին, որոնց համար կանցկացնի վարպետության դասեր:
Հայաստանում Ռուսաստանի մշակույթի օրերը կեզրափակվեն սեպտեմբերի 14-18-ը՝ Ռուսական կինոյի օրերով. Երևանում, Գյումրիում և Աբովյանում կցուցադրվեն վերջին տարիների ռուսական լավագույն խաղարկային ֆիլմերը:
Նմանատիպ նյութեր
1570 դիտում
23:42 05-10-2022
Մեկնարկում է «Հայաստանում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր» ծրագիրը
4822 դիտում
18:22 15-08-2016
Անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր` Գերմանիայում և Գերմանիայի մշակույթի օրեր` Հայաստանում
Այս բաժնից
1576 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
490 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
463 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին