111825 դիտում
10:38 19-08-2016
Մինչ շատ երիտասարդ տղաներ ՊՆ սպաների հետ կյանքի գնով սահմանն են պահում, որոշ դատարկագլուխներ խմած թրև են գալիս Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մինչ շատ հայ երիտասարդներ, այդ թվում, ժամկետային զինծառայողներ ու Արցախի ու Հայաստանի ՊՆ սպաներ հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը կատարելով Արցախի և Հայաստանի սահմաններն օր ու գիշեր կյանքի գնով անառիկ են պահում, Երևանում որոշ «պորճեր» ոչ սթափ վիճակում «զվռնում են» փողոցներում՝ խանգարելով քաղաքացիների գիշերային անդորրը։
Այսօր՝ օգոստոսի 19-ին, Երևանի ՃՈ աշխատակիցները ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար փորձում են կանգնեցնել BMW I մակնիշի 70 ՍՍ 003 համարանիշի ավտոմեքենան, սակայն վարորդը, չենթարկվելով ճանապարհային ոստիկանի օրինական «կանգ առ» ազդանշանին, դիմում է փախուստի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցը հետապնդում է «փախստականին» և մի քանի կիլոմետր հետապնդելուց հետո լրացուցիչ ուժերով կարողանում են BMW-ի «շումախերչիկի առաջն առնել»։ Վարորդը՝ Երևան քաղաքի Եզնիկ Կողբացու փողոցի 1-ին շենքի բնակիչ, 27-ամյա Ներսես Շիրինյանը, ենթարկվում է փորձաքննության։ Պարզվում է, որ նա ավտոմեքենան վարում էր ոչ սթափ (խմած) վիճակում։
Արդեն Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածքի դիմաց վարորդ Ն. Շիրինյանը հրաժարվում է ավտոմեքենայի բանալին ու չիպը փոխանցել ՃՈ աշխատակիցներին՝ ասելով, որ «հեսա իր համար ամենավերևներից շատ լուրջ մարդիկ կզանգեն ու իր ավտոմեքենան պլաշչադկա չի մտնի»։
Մոտ 3 ժամից ավելի իրեն քաղաքի լավ տղու տեղ դրած «շումախերչիկը», ինչպես նաև իր ընկերները, որոնցից մեկը ներկայանում էր «ՌոսգոստրաԽ» ապահովագրական ընկերության աշխատակից, իսկ մեկն էլ՝ ինչ-որ ԱԱԾ-ի տնօրենի տեղակալներից մեկի ազգական, սպառնում էին ՃՈ աշխատակիցներին, որ նրանք ավտոմեքենան պետք է «պլաշչադկա» չմտցնեն։ Այնուամենայնիվ, ՃՈ տեսուչներին հաջողվեց Ն. Շիրինյանի ավտոմեքենան մտցնել տուգանային հրապարակ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա նշված մեքենան վարելու համար ենթարկվելու է վարչական պատասխանատվության՝ 150 հազար դրամի չափով, իսկ BMW-ն հաշվառված է Երևան քաղաքի Խորենացու փողոցի 27 շենքի բնակչուհի, 24-ամյա Վեներա Ղազարյանի անվամբ։
«Գաի պլաշչադկա»-ի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ, տեսնելով BMW-ի վարորդի ու նրա շրջապատի «հերոսությունները», կեսկատակ-կեսլուրջ ասում էին. «Վա՜յ մեզ, որ սրա նմանները պետք է պաշտպանեն հայրենիքի սահմանները»։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+