23746 դիտում
18:46 19-08-2016
SHAMSHYAN.com-ի հրապարակումից հետո հարուցվել է քրեական գործ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Դսեղում տեղի ունեցած ապօրինի ծառահատման դեպքի առթիվ:
2016 թվականի օգոստոսի 18-ին լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Լոռու մարզի Դսեղ գյուղում ապօրինի հատվել են հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանի տարածքում գտնվող եղևնի և այլ տեսակի ծառեր՝ բուսական աշխարհին պատճառելով զգալի վնաս:
Դեպքի առթիվ օգոստոսի 19-ին Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու համար:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/18/93206/]ավելի վաղ [/url]Դսեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, վանդալները հիմքից կտրել էին մեծ թվով հաստաբուն ծառեր, հիմնականում, եղևնիներ, որոնց երկարությունը կլիներ 25-30 մետր։
Ո՞վ է պատասխան տալու այս՝ թուրքի հոգեբանությամբ կատարված հանցագործության համար։ Եթե մեծն լոռեցին ականատես լիներ ծառերի այս սպանդին, գուցե ի նշան զայրույթի իր հեղինակային մեծ խոսքով պատասխաներ տականքներին։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ էր, որ պատասխանատու մարմինները, հանձինս Լոռու մարզի ոստիկանության ու, ինչու չէ, նաև Ազգային անվտանգության ծառայության տեղական կառույցի պատասխանատուները կհայտնաբերեն ծառերի սպանդն իրականացնող ճիվաղներին, ովքեր արժանի պատիժ կստանան իրենց կատարած սև գործի համար։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+