7292 դիտում
09:03 20-08-2016
Իսպանիայում ձերբակալված հայազգի գործարարը ազատ է արձակվել. նա Երևան է գալու. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բարսելոնի ամենաշքեղ 2 ռեստորաններից մեկի՝ «Յուբարի»-ի սեփականատեր, հայազգի գործարար Արման Մայիլյանը մեկ ամիս անազատության մեջ մնալուց հետո օրերս ազատ է արձակվել։ Այս մասին Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։
«Ուզում եմ երախտիքիս խոսքը հղել Հայաստանում և ողջ աշխարհում ապրող այն մարդկանց, ովքեր սատարեցին ինձ այդ օրերին և հավատացին տարիների ընթացքում իմ կերտած կայուն կերպարին և որպես վերջաբան ուզում եմ ավելացնել, որ արդարությունը հիվանդանում է սակայն, չի մեռնում»,- նշել է նա: Armtimes.com-ի թղթակցին նա հայտնել է, որ շուտով գալու է Հայաստան։ Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների, Մայիլյանը աջակցում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին Իսպանիայում անշարժ գույք ձեռք բերելու գործում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3702 դիտում
11:03 19-04-2019
Մեծ աղմուկով ձերբակալված ՊԵԿ պաշտոնյան անաղմուկ ազատ է արձակվել. «Ժամանակ»
6919 դիտում
09:40 25-04-2018
Բոլորն ազատ են արձակվել, վերջին ազատ արձակվածը Լևոն Բարսեղյանն է. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1648 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1282 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»