211652_close_icon
views-count3451 դիտում article-date 18:56 20-08-2016

Բրավոն հավաքել է իր իրերը «Բարսելոնայի» մարզաբազայից և այսօր հրաժեշտ կտա «Բարսելոնայի»

«Բարսելոնայի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում»: Այսօր մեկնարկելիք Իսպանիայի առաջնության 1-ին տուրում «Բետիսի» դեմ հանդիպումը չիլիացու համար վերջինը կլինի կատալոնացիների կազմում: 33-ամյա դարպասապահը արդեն հավաքել է իր իրերը կատալոնական ակումբի մարզաբազայի պահարանից: Սպասվում է, որ այսօրվա խաղում Բրավոն հրաժեշտ կտա թիմի երկրպագուներին: Ըստ իսպանական լրատվամիջոցների, Բրավոյի համար «Մանչեսթեր Սիթին» կվճարի մոտ 20 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր