125350 դիտում
21:08 21-08-2016
Դաժան ու ողբերգական դեպք Կոտայքի մարզում․ շտապօգնության ավտոմեքենայի մեջ հայրը հանկարծամահ է եղել, իսկ աղջիկը իրեն դուրս է նետել նույն ավտոմեքենայից և տեղում մահացել
Այսօր՝ օգոստոսի 21-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին հայտնել են, որ կանչով մեկնել են Երևան-Սևան ավտոճանապարհի 31-րդ կմ հատված՝ Չարենցավանի վարչական շրջան, որտեղ Samand մակնիշի 26 UL 143 համարանիշի ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությանը վատացել է, և նրան տեղափոխելիս մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխելու ժամանակ շտապօգնության ավտոմեքենայի մեջ է եղել նաև մահացածի աղջիկը, ով տեսնելով, որ հայրը մահացել է, բացել է մեքենայի դուռը և իրեն դուրս նետել, ով նույնպես տեղում մահացել է։
Այս պահին մահացածների դիերը տեղափոխվել է Չարենցավանի հիվանդանոցի դիահերձարան։
Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացած տղամարդու կինը, 2 տղաները, հարսն ու թոռը նույնպես եղել են ավտոմեքենայում։
Դեպքի մասին Չարենցավանի ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն և նույն վարչության Չարենցավանի քննչական բաժին։
[color=#EF2929]
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացած տղամարդը Երևան քաղաքի Դավիթ-Բեկի փողոցի բնակիչ 56-ամյա Մերուժան Հարությունյանն է, իսկ նրա աղջիկը նույն հասցեի բնակիչ, 29-ամյա Թամարա Հարությունյանը։
[/color]
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: