211652_close_icon
views-count3675 դիտում article-date 10:27 24-08-2016

Ադրբեջանի զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ արձակելով շուրջ 370 կրակոց

Օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 370 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: [b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր