211652_close_icon
views-count2261 դիտում article-date 14:53 25-08-2016

Պուտինը ձգտում է համաշխարհային մակարդակով անկայունություն ստեղծել. Պ. Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մեղադրել է ռուսական իշխանությունների Ուկրաինան զավթելու և այն ռուսական կայսրության մաս դարձնելու ցանկության մեջ, հաղորդում է BBC-ն։ CNN-ին տված հարցազրույցում նա նշել է, որ ՌԴ նախագահի նպատակն է նաև ողջ աշխարհում քաղաքական անկայունություն ստեղծելը։ «Պուտինին պետք չէ ոչ Դոնեցկը, ոչ էլ Լուգանսկը։ Նրան պետք է, որպեսզի ողջ Ուկրաինան դառնա ռուսական կայսրության մի մասը։ Նրանք ցանկանում են համաշխարհային անվտանգության ապակայունացում ստեղծել»,-ասել է Ուկրաինայի նախագահը։ Նշենք, որ օրեր առաջ հայտնի է դարձել, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են հանդիպել G20-ի շրջանակներում՝ քննարկելու համար Ուկրաինայում իրավիճակը։

Նմանատիպ նյութեր