Նեպալում մեծ բարձրությունից գետն է ընկել մարդատար ավտոբուսը. կա 20 զոհ
Նեպալի կենտրոնական մասում ուղևորատար ավտոբուս է ընկել գետը, ինչի հետևանքով 20 մարդ է զոհվել, ևս 17-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է Renming Ribao թերթը։
Վթարը տեղի է ունեցել Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից 100 կմ հեռավորությա վրա, Չիտվան շրջանում։
Նախնական տվյալներով՝ ավտոբուսը դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 200 մետր առաջ ընթացել և ընկել Տրիսուլի գետը։