211652_close_icon
views-count47506 դիտում article-date 12:08 26-08-2016

Խոշոր ավտովթար Արծվի արձանի մոտ. Opel-ը գլխիվայր շրջվելով հայտնվել է ճանապարհի մեջտեղում, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Opel մակնիշի 34 MV 876 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի Արծվի արձանի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվար շրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են՝ 1-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 2-ը՝ Աբովյանի բժշկական կենտրոն։ Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում ասում էին, որ մեկ այլ՝ Mercedes վթարային իրավիճակ է ստեղծել Opel-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։ *** 22:15 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, [color=#EF2929]ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ Opel-ը վարել է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 47-ամյա Բենիամին Սիրեկանյանը: Հիվանդանոց են տեղափոխվել Իջևան քաղաքի Վասիլյան փողոցի 4/2 տան բնակիչներ, 58-ամյա Սարիգյուլ Ստեփանյանը, 39-ամյա Էվելինա Սարուխանյանը, 13-ամյա Սերժ Սարուխանյանը, 16-ամյա Սամվել Սարուխանյանը, Աչաջուր գյուղի բնակիչ, 43-ամյա Անուշ Սիրեկանյանը: Գ. Շամշյանի տեղեկությւննեւով՝ Սարիգյուլ Ստեփանյանը աշխատում է Իջևան-Երևան մայրուղու վրա գտնվող «ՃՌՃԼ» ԱՁ-ում՝ տնօրեն, իսկ Սերժ Սարուխանյանը սովորում է Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի 8-րդ դասարանում, Սամվել Սարուխանյանը սովորում է Իջևանի ֆինանսական քոլեջի 1-ին կուրսում; Հիվանդանոցում վիրավորներից Սարիգյուլ Ստեփանյանը մահացել է:[/color] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր