211652_close_icon
views-count7313 դիտում article-date 22:39 26-08-2016

ՀԱՕԿ-ի աշխատակիցը Կիեւյան կամրջի վրա մարդու կյանք է փրկել. Aravot.am

Երեկ ցերեկը միջին տարիքի մի տղամարդ Կիեւյան կամուրջից նետվելու փորձ է կատարել, սակայն վերջին ակնթարթին վրա է հասել ու նրան կանխել է այդ պահին մեքենայով կամրջով ընթացող մի քաղաքացի: [url=http://www.aravot.am/2016/08/26/729452/]Aravot.am[/url]-ին հայտնի դարձավ, որ քաղաքացու կյանքը փրկողը աշխատում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում: Նա Աբգար Բալբանյանն է: Վերջինի պատմելով՝ ինքը օլիմպիական կոմիտեի մեքենայով գնալիս է եղել Դավթաշենում գտնվող Օլիմպիավան: «Կամրջի վրայով ընթանալիս նկատեցի մոտ 50 տարեկան մի տղամարդու, որի պահվածքն ինձ տարօրինակ թվաց: Մեքենայի ընթացքը դանդաղեցրի: Նա ձեռքի տոպրակը նետեց գետնին ու սկսեց բարձրանալ ճաղերի վրա: Թե ինչպես եմ հասցրել արգելակել մեքենան, վազել ու հասնել, չեմ զգացել: Հիշում եմ, որ երբ հասա այդ տղամարդուն, նա արդեն անցել էր ճաղերից այն կողմ: Հասցրի վերջին ակնթարթին թեւերի տակից գրկել ու ետ բերել: Դրանից անմիջապես հետո վրա հասան երկու ոստիկաններ, որոնք, ենթադրում եմ, որ այդտեղ ծառայություն էին իրականացնում եւ իրենք էլ էին հեռվից նկատել այդ մարդուն: Եկան նաեւ ԱԻՆ-ը, շտապ օգնությունը՝ հոգեբան բժիշկով.. Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2016/08/26/729452/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր