211652_close_icon
views-count5526 դիտում article-date 17:48 27-08-2016

Ռուսաստանը հանել է Թուրքիա չարտերային թռիչքների սահմանափակումները

Այսօրվանից այն ռուսական ավիաընկերությունները, որոնք կցանկանան չարտերային թռիչքներ իրականացնել դեպի Թուրքիա, կարող են Ռոսավիացիայի միջոցով իրականացնել թռիչքներ, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով իր աղբյուրին։ «Այսօրվանից հանվել են չարտերային թռիչքների սահմանափակումները Թուրքիա»,-ասել է նա։ Ավելի վաղ Interfax-ին աղբյուրը հայտնել էր, որ օգոստոսի 29-ին ամբողջապես կհանվեն սահմանափակումները, իսկ մինչ այդ Ռոսավիացիայի ղեկաբար Ալեքսանդր Ներադկոն հայտարարել էր, որ շուրջ 15 ռուսական ավիաընկերություններ ցանկություն ունեն իրականացնելու չարտերային թռիչքներ դեպի Թուրքիա։

Նմանատիպ նյութեր