31434 դիտում
16:48 29-08-2016
Շատ քաղաքական գործիչներ կերազեին հայտնվել ՀՀ նախագահի անձնական լուսանկարչի ֆոտոխցիկի առաջ, որպեսզի իրենք էլ լինեին լուսանկարչի պատմությունների ճանապարհին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 29-ին, Հայաստանի նկարիչների միությունում բացվել է լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Պատմություններ Ճանապարհից» անհատական ցուցահանդեսը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2010 թվականից Դավիթ Հակոբյանը ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչն է: Ցուցահանդեսին ներկայացված են 40 աշխատանքներ՝ թեմատիկ բաժիններով՝ պետությունների ղեկավարներ, Հայոց բանակ, հոգեւոր թեմա, սպորտ եւ բնապատկերներ: Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներն արվել են աշխատանքային գործընթացի տարբեր փուլերում:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատգամավորներ, Դավիթ Հակոբյանի գործընկերներն ու հարազատները:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում լուսանկարիչն ասել է. «Քանի որ լուսանկարներս հրապարակվում են եւ շատերը դրանք արդեն տեսել են, փորձել եմ այս անգամ դրանք այլ կերպ ցույց տալ՝ ներկայացնելով արարողակարգից դուրս արված աշխատանքները: Յուրաքանչյուր լուսանկարը մի ճանապարհորդության մասին պատմող փոքրիկ պատմություն է: Ինձ համար կառանձնացնեմ «Նախագահը Հորդանան գետում» լուսանկարը: Պաշտոնական լուսանկարիչներին հաճախ պատկերացնում են սոսկ որպես «ձեռքսեղմումներ նկարողների»: Այս ցուցահանդեսով փորձել եմ հակառակն ապացուցել», - պատմել է Դավիթը:
Վերջում Դավիթ Հակոբյանն հավելել է, որ իր նպատակն է պաշտոնական արարողությունների ընթացքում կարողանալ որսալ այնպիսի կադրեր, որոնցում պաշտոնյաները ներկայանում են հասարակության կողմից ստեղծված կարծրատիպերից դուրս:
Խորհրդանշական է, որ ցուցահանդեսի բացմանը ելույթ է ունեցել Հայաստանի ամենաճանաչված լուսանկարիչներից մեկը՝ Մարտին Շահբազյանը, որը երկար տարիներ աշխատել է «Արմենպրես»-ում, եղել է ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Տեսանյութը՝ ԱՅՍՕՐ PANARMENIAN NEWS- ATV
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 175+
175+