211652_close_icon
views-count2983 դիտում article-date 18:37 29-08-2016

Ավարտվեցին Միջմարզային առաջնությունները. հայտնի են նաև Նարդու Միջմարզային գավաթի հաղթողները

Վիվառոն մարզերում սպորտային կյանքն ակտիվացնելու և մտավոր խաղերը մասսայականացնելու նպատակով որոշել էր Հայաստանի Միջմարզային գավաթների խաղարկություններն անցկացնել, որքան հնարավոր է, մայրաքաղաքից հեռու: Այս մրցաշարերի համար Վիվառոն սահմանել է 9 միլիոն դրամ մրցանակային ֆոնդ, որը հավասարապես բաշխվեց Պոկերի, Բլոտի և Նարդու առաջնություններում: Թե՛ ընտրական և թե՛ եզրափակիչ փուլերն անցկացվում էին առանց որևէ մուտքավճարի: Իսկ բաշխված գումարները մասնակիցների համար ինչ-որ չափով կարելի է սոցիալական օժանդակություն համարել: Միջմարզային մրցաշարերը բացվեց Պոկերի գավաթի խաղարկությամբ: Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» համալիրում մարզերից և Երևանից ժամանած թիմերը պայքարեցին Պոկերի Միջմարզային գավաթին տիրանալու համար: Հաջորդ աջնությունը անցկացվեց Գյումրիում, որտեղ «Օազիս» համալիրում Բլոտի եզրափակիչ փուլի մասնակիցները պարզեցին լավագույններին: [url=http://www.vivaronews.am/entertainment/avartvecin-mijmarzayin-arajnuthyunnereh-haytni-en-naev-nardu-mijmarzayin-gavathi-haghthoghnereh]Օգոստոսի 27-ից 28-ը Վանաձորի «Արմենիա» առողջարանային համալիրում անցկացվեց Նարդու Միջմարզային առաջնության[/url] եզրափակիչ փուլը: Հայաստանի երրորդ քաղաք էին ժամանել 10 թիմ մարզերից և 2 թիմ էլ ներկայացրել էր մայրաքաղաքը: Հիշեցնենք, որ եզրափակիչ փուլի ուղեգրեր էին նվաճել Վիվառոյի կողմից կազմակերպած Նարդու առցանց մրցաշարերի հաղթողները: Նարդու գավաթի խաղարկությունն անցկացվեց թե՛ թիմային, թե՛ անհատական մրցակարգով: Եզրափակիչ փուլի մրցանակային ֆոնդը կազմում էր 3 միլիոն դրամ, որը բաշխվեց հետևյալ կերպ: Եվ այսպես, անհատական պայքարում գումարային մրցանակներ ստացան՝ 17-ից 32-րդ տեղեր գրաված մասնակիցները՝ 10.000 դրամ, 9-ից 16-րդ տեղերը՝ 20.000 դրամ, 5-ից 8-րդ տեղեր՝ 40.000 դրամ, 4-րդ տեղ՝ 80.000 դրամ: Իսկ 1-ից 3-րդ տեղերը զբաղեցրեցին հետևյալ մասնակիցները, ովքեր բացի գումարային մրցանակներից, պարգևատրվեցին նաև հատուկ գավաթներով և պատվոգրերով 1. Նարեկ Սանոյան՝ 500.000 դրամ, 2. Հրայր Ղազարյան՝ 200.000 դրամ, 3. Վլադիմիր Վարտանով՝ 140.000 դրամ: Թիմային մրցաշարում հաղթող դարձավ Կոտայքի թիմը, որի երեք անդամներին էլ հանձնվեցին գավաթներ և պատվոգրեր, Լևոն Այվազյանը, Մհեր Սարգսյանը և Լևոն Քամալյանը պարգևատրվեցին յուրաքանչյուրը 150.000-ական դրամով: Մրցանակային մյուս տեղերը բաշվեցին հետևյալ կերպ 2-րդ տեղ՝ 300.000 դրամ (Երևան-1), 3-րդ տեղ՝ 240.000 դրամ (Արագածոտնի մարզ): 7-ից 12-րդ տեղեր գրաված թիմերը ստացան 30.000 դրամ, 5-ից 6-րդը՝ 60.000 դրամ, իսկ 4-րդ տեղը գրաված թիմը ստացավ 120.000 դրամ գումար: Բացի հիմնական մրցումներից, Վանաձորում անցկացվեցին նաև բոնուսային մրցաշարեր՝ ընդհանուր 160.000 դրամ մրցանակային ֆոնդով: Այս խաղերին մասնակցեցին պարտված մասնակիցները, հյուրերը և հանդիսականները: Անհատական մրցաշարի հաղթող Նարեկ Սանոյանը նվեր ստացավ նաև Ելենա Վաենգայի համերգի երկու տոմս: Ավելացնենք, որ Նարդու գավաթի խաղարկությամբ ավարտվեց Վիվառոյի կողմից կազմակերպված մտավոր խաղերի Միջմարզային առաջնությունները: Վիվառոն նման մրցաշարերի անցկացումով բարձրացրեց ուշադրությունն ու վերաբերմունքը մարզերի նկատմամբ: Վիվառոյի ապակենտրոնացման քաղաքականությունը լինելու է շարունակական, հետևեք մեր նորություններին և պրոմո-ակցիաներին: Առջևում նոր մրցաշարեր են, եղեք տեղեկացված և խաղացեք հաճույքի համար:

Նմանատիպ նյութեր