211652_close_icon
views-count5965 դիտում article-date 23:40 30-08-2016

Սիրիայում սպանվել է «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման մամուլի քարտուղարը

Սիրիայում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մամուլի քարտուղար Աբու Մուհամադ ալ-Ադնանին: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում կատարելով արմատական իսլամիստների «Амак» լրատվական գործակալությանը: Ըստ գործակալության տվյալների՝ ալ-Ադնանին սպանվել է Հալեպի շրջանում՝ ավիահարվածի հետևանքով: Ահաբեկչական խմբավորման մամուլի քարտուղարի մասին հայտնի է, որ նա 37-39 տարեկան էր և բացի այդ՝ նաև ազդեցիկ հրամանատար էր: ալ-Ադնանիի մահվան լուրը հաստատել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

Նմանատիպ նյութեր