6468 դիտում
11:00 31-08-2016
Forbes-ի վարկածով ամենահաջողակ թոփ-մոդելների վարկանշային ցուցակը կրկին գլխավորում է բրազիլուհին
Բրազիլացի սուպերմոդել Ժիզել Բունդհենը 14-րդ անգամ դարձել է Forbes ամսագրի վարկածով աշխարհի ամենահարուստ թոփ-մոդելների վարկանշային աղյուսակի առաջատարը, հաղորդում է BBC-ն։
Գեղեցկուհու տարեկան եկամուտը ամսագիրը գնահատել է 30.5 մլն ԱՄՆ դոլար, ինչը եռակի անգամ ավելի է մեկ այլ հայտնի սուպերմոդել Ադրիանա Լիմայի տարեկան եկամտից։
Երրորդ տեղում է հայտնվել Ռեալիթի շոուի աստղ, Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քենդալ Ջենները։ Նախորդ տարվա համեմատությամբ նա 13 հորիզոնականով բարձրացել է աղյուսակում։ Իսկ Instagram-ում նա ունի շուրջ 60 մլն հետևորդ։
Աղյուսակում տեղ են գտել նաև մոդել և դերասանուհի կարա Դելևինը, մոդել Գիգի Հադիդը։
Ժիզել Բուբդհենը 2002 թվականից մինչ այսօր վաստակել է ամենաշատ գումարը, քան որևիցե այլ մոդել։ Նա պայմանագրեր ունի կնքած Chanel-ի, Carolina Herrera-ի և Pantene-ի հետ։ Միայն վերջին տարում նա վաստակել է 150 մլն ԱՄՆ դոլար։
Նմանատիպ նյութեր
10065 դիտում
17:31 23-07-2015
Ամենաբարձր եկամուտն ունեցող ռուս հայտնիների վարկանշային աղյուսակը. Forbes
4885 դիտում
14:38 01-02-2017
Հրապարակվել է բնակության համար աշխարհի լավագույն 21 երկրների վարկանշային ցուցակը
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3919 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին