211652_close_icon
views-count2029 դիտում article-date 15:20 02-09-2016

Մոսկվան կարող է հաշտեցնել Իսրայելին ու Պաղեստինին. Երուսաղեմի հարցերով նախարար

Թել-Ավիվը դեմ չէ պաղեստինցիների հետ երկխոսությանը, սակայն պատրաստ չէ բանակցություններ վարելուն, քանի դեռ Ռամալլան նախապայմաններ է առաջ քաշում, «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Երուսաղեմի հարցերով նախարար Զեև Էլկինը։ «Որքանով ինձ հայտնի է, ներկա պահին դեռ համաձայնություն չկա ուղիղ բանակցություններ վարելու մասին։ Մահմուդ Աբբասը պնդում է, որ մինչև պաղեստինցիների հետ խոսելը Իսրայելը պարտավոր է կատարել իրենց կողմից առաջադրված պայմանները։ Մենք դրա հետ համաձայն չենք։ Հասկանալի է նաև, որ մոսկվան կարող է դառնալ վեճի հարթություն, ուղիղ բանակցությունների միջնորդ, սակայն անհրաժեշտ է սկզբունքային դիրքորոշում և պատրաստակամություն՝ պաղեստինցիների կողմից՝ կոնտակտի համար»,-ընդգծել է նա։ Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ Պաղեստինը առաջարկում է Իսրայելին դադարեցնել նոր բնակավայրեր փնտրելու և իր բնակիչներին այնտեղ տեղավորելու ուղղությամբ գործունեությունը, ընդունել Պաղեսռինը որպես պետություն, ազատ արձակել բանտերից պաղեստինցիներին՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության։

Նմանատիպ նյութեր