211652_close_icon
views-count2227 դիտում article-date 14:15 02-09-2016

Պակիստանում դատարանի շենքում 2 պայթյուն է որոտացել. կան զոհեր

Այսօր առավոտյան Պակիստանի Մարդան քաղաքի շրջանային դատարանի շենքում 2 պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է gazeta.ru-ն։ France Press-ի փխանցմամբ՝ մահապարտ-ահաբեկիչը նախ նռնակ է նետել շենքի ներսը, իսկ հետո շենքի մուտքի մոտ գործի դրել իրեն ամրակցված պայթուցիկ սարքը։ Վերջին տվյալներիհամաձայն՝ զոհվել է 10 մարդ, որոնցից 2-ը ոստիկաններ են, տուժել է 40 հոգի։ Ահաբեկչությունը տեղի է ունեցել քրիստոնեական համայնքի վրա կատարված հարձակումից ժամեր անց։ Բնակավայրը գտնվում է Փեշավարից ոչ հեռու։

Նմանատիպ նյութեր