16772 դիտում
13:23 02-09-2016
Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում մասնակցել է ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին. լուսանկարներ, տեսանյութ
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Սերժ Սարգսյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության, արցախահայության և արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից առավոտյան հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին: Սերժ Սարգսյանը Արցախյան ազատամարտում զոհվածների պանթեոնում ծաղիկներ է դրել ազատամարտի նահատակների և ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին:
Տոնական միջոցառումներն Արցախում շարունակվում են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10461 դիտում
15:22 02-09-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին. լուսանկարներ
1494 դիտում
22:05 01-09-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում մասնակցում է ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին
Այս բաժնից
562 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
964 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում