81788 դիտում
18:09 02-09-2016
Արտառոց դեպք. 16-ամյա ուսանողուհին մի քանի ամիս հետո հիշեց, որ իրեն կուսությունից զրկել են
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 1-ին 16-ամյա Մ. Խ.-ի դիմումի կապակցությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ 2015 թ-ի մայիսի 1-ին 27-ամյա Ա. Լ.-ն ամուսնանալու պատրվակով իրեն խաբել և սեռական հարաբերություններ է ունեցել:
Աղջիկը հայտնել է նաև, որ Ա.-ն իրեն զրկել է կուսությունից և մինչև սեպտեմբերի կեսը ամեն հանդիպման ժամանակ նա սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ:
Նա հայտնել է նաև, որ ամեն անգամ Ա.-ն սպառնացել է, որ եթե որևէ մեկին իրենց հանդիպման մասին հայտնի, ապա «լավ չի լինի»:
Քննչական բաժնում տեղեկացել են նաև, որ 2015 թ.-ի դեկտեմբերի 15-ից մինչև 2016 թ.-ի մայիսի 18-ը ինքը Ա.-ի հետ փաստական ամուսնական կյանքով են ապրել և այդ ընթացքում վարձակալական հիմունքներով բնակվել են ՀՀ մարզերից մեկի սեփական տներից մեկում, սակայն հետո Ա.-ն լքել է իրեն և գնացել Ռուսաստանի Դաշնություն:
Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են միջոցներ՝ Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած աղջիկը սովորում է հանրապետությունում գործող քոլեջներից մեկում:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
4831 դիտում
16:00 10-06-2016
Նավասարդը անչափահաս աղջնակի հետ ամուսնանալով, ընդամենը 13 օր է իրեն զսպել, որից հետո նրան զրկել է կուսությունից