211652_close_icon
views-count2893 դիտում article-date 09:48 03-09-2016

Տեղական ցորենի գինը կտրուկ ընկել է. գյուղացիները նոր խնդրի առաջ են կանգնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տարբեր մրգերի ու հատապտուղների ֆոնին պայծառ լուսանկարներ է հրապարակում, գյուղացիները նոր խնդրի առջև են կանգնել։ Հայաստանում ցորենի բերքահավաքն արդեն մոտենում է իր ավարտին, և գյուղացիները փորձում են իրացնել իրենց բերքը, սակայն չեն կարողանում այդ անել, քանի որ ալրաղացները շատ էժան գին են առաջարկում։ Եթե անցած տարի ալրաղացները ցորենը մթերել են միջինը 130 դրամով, ապա այս տարի նրանք 1 կիլոգրամի համար առաջարկում են 90-ից 100 դրամ։ Այս երևույթը բացատրվում է այն հանգամանքով, որ Ռուսաստանից մեծ քանակությամբ էժան ցորեն է ներկրվում Հայաստան։ Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ»-ին տրամադրված տվյալների համաձայն՝ այս տարվա ութ ամիսներին արդեն իսկ Հայաստան է ներկրվել 89 հազար տոննա ցորեն։ Սա այն դեպքում, երբ ողջ անցած տարում Հայաստան է ներկրվել 147 հազար տոննա ցորեն։ Ի դեպ, ցորենի 99 տոկոսը ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր