3691 դիտում
10:32 03-09-2016
Հայկական յոգուրտն ու մայոնեզը տեղական շուկայում զիջում են դիրքերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում այս տարվա հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, յոգուրտի արտադրության ծավալները 5 տոկոսով նվազել են։ Իսկ մայոնեզի արտադրության ծավալները նույն ժամանակահատվածում նվազել են 52.5 տոկոսով։ Ստացվում է, որ այս տարվա 7 ամիսների ընթացքում արտադրվել է 310 տոննա յոգուրտ` նախորդ տարվա 327 տոննայի փոխարեն։ Իսկ մայոնեզ այս տարվա հունվար-հուլիսին արտադրվել է 47 տոննա` նախորդ տարվա 99-ի փոխարեն։
Նշված սննդատեսակների արտադրության ծավալների նվազումը որոշ մասնագետներ պայմանավորում են Ռուսաստանից էժան յոգուրտ և մայոնեզ ներկրելու փաստով։ Բանն այն է, որ ռուսական սննդամթերքները ներկվում են առանց մաքսավճարի։ ՀՀ-ում արտադրվող յոգուրտի, մայոնեզի արտադրության ծավալները այդքան մեծ չեն, որ իրենց ինքնարժեքով կարողանան մրցել ռուսականների հետ։ Արդյունքում, տեղական արտադրանքը անհավասար մրցակցային պայմաններում հայտնվելով՝ ստիպված է լինում շուկան զիջել ներկրված ապրանքներին, որոնց որակը մեր տեղականների համեմատ երբեմն շատ ցածր է, բայց այդ հանգամանքը երկրորդական պլան է մղվում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1474 դիտում
16:07 13-03-2023
Ռուսաստանը զիջում է դիրքերը սպառազինության համաշխարհային շուկայում․ SIPRI
1612 դիտում
20:28 10-11-2021
Կոնտեն «Տոտենհեմում» արգելել է կետչուպն ու մայոնեզը
1021 դիտում
12:28 12-02-2015
«Իսլամական պետություն»-ը կմասնակցի նաև եմենյան գործընթացներին, կամ «Ալ-Կաիդան» զիջում է դիրքերը. քաղաքագետ
Այս բաժնից
2479 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2359 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»