211652_close_icon
views-count2653 դիտում article-date 18:15 03-09-2016

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանի մահվան կապակցությամբ. «Հրաչյա Թամրազյանը մեր օրերի մեծ հեղինակություն վայելող մտավորականներից էր, ականավոր գիտնական, բանաստեղծ ու թարգմանիչ: Նա նշանակալի ավանդ է ներդրել միջնադարյան հայ փիլիսոփայական մտքի ուսումնասիրության և հատկապես նարեկացիագիտության զարգացման գործում, ինչպես նաև աչքի ընկել գրական-թարգմանչական հարուստ և բեղուն գործունեությամբ: Որպես Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն՝ Հ. Թամրազյանն էական ներդրում է ունեցել գիտամշակութային այս արժեքավոր կենտրոնի, աշխարհում ձեռագիր մատյանների հնագույն գրապահոցներից մեկի զարգացման գործում: Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի մտավորականի ընտանիքի անդամներին, մերձավորներին և գործընկերներին»:

Նմանատիպ նյութեր