211652_close_icon
views-count1678 դիտում article-date 15:58 05-09-2016

Կայացել է Արաքս գետի աղտոտվածության ուսումնասիրմանն ուղղված հայ-իրանական փորձագետների 21-րդ նիստը

Երևանում տեղի է ունեցել Արաքս գետի աղտոտվածության ուսումնասիրմանն ուղղված ՀՀ բնապահպանության նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության փորձագետների տարեկան՝21-րդ նիստը: Քառօրյա աշխատանքային քննարկումների ընթացքումանդրադարձ է կատարվել Արաքս գետի խնդիրներին, ինչպես նաև երկրների սահմանամերձ հատվածների ջրային ռեսուրսների պահպանման միջոցառումներին: ՆիստընախագահողՀՀ բնապահպանության նախարարության աշխատանքային խմբի ղեկավար, Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Ա. Մխիթարյանը, բացման խոսքում ողջունելով նիստի մասնակիցներին, բարձր է գնահատել Արաքս գետի աղտոտվածության ուսումնասիրմանն ուղղված հայ-իրանական համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ ինչպես նախորդ 20 հանդիպումներում, այնպես էլ այս հանդիպման ժամանակ կծավալվեն արդյունավետ քննարկումներ` վերլուծելով նախորդ տարվա կատարած աշխատանքների արդյունքները: Իր հերթին իրանական կողմի աշխատանքային խմբի ղեկավար, ԻԻՀ էներգետիկայի նախարարության ներկայացուցիչ Հ. Ղոլամին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին` խնդիրների վերհանման, լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների և ամեն տարի արձանագրվող առաջընթացի համար: Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են նախորդ տարեկան նիստի ժամանակ կազմված արձանագրության կետերի կատարման ընթացքը, արդյունքները և նախանշվել առաջընթացները: Քննարկումների արդյունքում կազմվել է առաջիկա մեկ տարվա կատարվելիք աշխատանքների արձանագրությունը: Կողմերը փոխանակել են Արաքս գետի ջրի համատեղ և միաժամանակյա նմուշառման և մոնիթորինգի տվյալներով: Կազմվել է առաջիկա մեկ տարվա համատեղ և միաժամանակյա նմուշառման ժամանակացույցը: Աշխատանքային խմբերի փորձագետները դիտարկել են նաև Արաքս գետում բիոմոնիթորինգի իրականացման հետ կապված հարցեր: Այցի շրջանակներում ԻԻՀ-ի փորձագետների պատվիրակությունն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատանքային խմբի նախկին ղեկավար, վաղաժամ կյանքից հեռացած ազատամարտիկ Ալֆրեդ Ներսիսյանի շիրիմին: Աշխատանքային քննարկումների արդյունքում կողմերը ստորագրել են Արաքս գետի աղտոտվածության ուսումնասիրմանն ուղղված հայ-իրանական փորձագետների 21-րդ նիստի արձանագրությունը, որում նաև ամրագրվել է, որ հաջորդ տարեկան նիստը տեղի է ունենալու 2017թ աշնանը ԻԻՀ Թավրիզ քաղաքում: Հանդիպման ավարտին կողմերը նաև փոխանակվել են հուշանվերներով:

Նմանատիպ նյութեր