52698 դիտում
16:19 05-09-2016
Կարբի գյուղում բնակվող որդեգիր երեխայի մայրը պնդում է, որ ինքն ու երեխան դպրոցում արժանացել են անհարգալից վերաբերմունքի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արագածոտնի մարզի Կարբի գյուղում բնակվող Մարտիրոսյանների ընտանիքը հայտնվել է անելանելի իրավիճակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը կայանում է նրանում, որ գյուղի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում նրանց որդեգիր տղայի հանդեպ՝ տնօրենից մինչև դասղեկ ու դասարանի աշակերտներ վարվում են կոպիտ, վերաբերվում են բացահայտ հակակրանքով և առիթ են փնտրում, որ նրան վիրավորեն և նույնիսկ վռնդեն դասարանից և դպրոցից:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում երեխայի մայրը՝ տիկին Քնքուշը, ասում էր, որ դասղեկի վերաբերմունքի պատճառը նրա մոտ անհատական պարապմունքի չուղարկելն է և մյուս այն աշակերտների, որոնց ինքը պարապում է անհամեմատ ցածր է գնահատում և երեխայի մեջ վերացնում է լավ սովորելու ձգտումը: Երեխան սովորում է 8Ա դասարանում և ունի բարձր առաջադիմություն, իսկ դասղեկը Ա. Ջիլավյանն է: Նա ասաց, որ բազմիցս բանավոր կերպով դիմել է տնօրենին, ուսմասվարին, սակայն՝ ապարդյուն և նույնիսկ ծնողական ժողովներից մեկի ժամանակ, երբ ինքը փորձել է դասղեկին դիմել, նախ դասղեկը կոպտել է, իսկ հետո էլ երեխաների և ծնողների ներկայությամբ ասել, որ տնօրենն ու ուսմասվարը ասում են, որ՝ Նարեկը խոցելի երեխա է, թև տուր:
Մայրը նաև հիշեց, որ սեպտեմբերի 1-ին, երբ տոնական տրամադրությամբ դպրոց է գնացել, նկատել է որ դասղեկը երեխաներին և ծնողներին իր դեմ է տրամադրել, իսկ երբ այնտեղից փորձել է հեռանալ, երեխաները սուլելով, իսկ ծնողներն էլ ծափահարելով են ճանապարհել:
Մայրը հայտնեց նաև, որ տնօրենը իրեն առաջարկել է 3 տարբերակ՝ երեխային հանեն դպրոցից, որ դասղեկը հրաժարվի իր պաշտոնից կամ էլ լեզու գտնեն իրար հետ և հիմա ոչ մի տարբերակ հնարավոր չի ու մնում է, որ երեխային հանեն դպրոցից։
Ծնողները խնդրում են վերադաս մարմիններից ի դեմս ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, որ իրենց երեխան ուսումը շարունակի նույն դասարանում և իրեն ներգրավեն մյուսների շարքը, իսկ նման մանկավարժները դուրս գան կրթական համակարգից:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնելու հակառակ կողմի տեսակետը խնդրի վերաբերյալ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5741 դիտում
10:31 03-06-2016
Գարեգին Նժդեհի արձանի բացմանը Նժդեհի անմիջական ժառանգորդները անհարգալից վերաբերմունքի են արժանացել. «Առավոտ»