211652_close_icon
views-count2767 դիտում article-date 13:54 06-09-2016

Արտաքին լուսավորությամբ է ապահովվել մայրաքաղաքի «Էրեբունի-Երևան 2750» շատրվանային համալիրին հարող պուրակը

Մայրաքաղաքի՝ «Էրեբունի-Երևան 2750» շատրվանային համալիրին հարող պուրակը, որը հիմնադրման օրվանից մինչ օրս երբևէ չի ունեցել լուսավորության համակարգ, ապահովվել է արտաքին լուսավորութամբ: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մեկնարկած աշխատանքների շրջանակում «Երքաղլույս» ընկերությունը տարածքում տեղադրել է 4.5 մ բարձրությամբ թուջե հենասյուներ՝ 40 ձևավոր լուսատուներով: Հանրապետության հրապարակի շարունակությունը հանդիսացող պուրակի լուսավորությունը կատարվել է տեղանքին համահունչ՝ միասնական ոճով: Հարկ է նշել, որ վերոնշյալ վայրում ևս արտաքին լուսավորության համակարգի սնուցման հաղորդալարերը, ինչպես վերջին տարիներին իրականացվող համանման աշխատանքների դեպքում, անցկացվել են ստորգետնյա եղանակով:

Նմանատիպ նյութեր