33791 դիտում
22:17 07-09-2016
Շումախերական ավտովթար Երևանում. Ազատության պողոտայում բախվել են Skoda տաքսին և Mercedes-ը. վերջինը բախվել է նաև կայանված Газель-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ թիվ 3 շենքի դիմաց, բախվել են Skoda մակնիշի 390 OZ 61 համարանիշի տաքսի և Mercedes մակնիշի 31 OO 331 համարանիշի ավտոմեքենաները, իսկ վերջինը բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանած թիվ 37 երթուղին սպասարկող Газель մակնիշի 1639 Տ համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Skoda–ի վարորդին տեղափոխել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+