211652_close_icon
views-count4758 դիտում article-date 18:55 08-09-2016

BMW-ն գաղտնազերծել է 5-րդ սերիայի նոր սերնդի մոդելը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բավարական BMW կոնցեռնը պաշտոնապես ներկայացված տեսահոլովակում մասնակի գաղտնազերզծել է նոր սերնդի՝ 5-րդ սերիայի մոդելը: Տեսահոլովակի ամենավառ դետալը ավտոմեքենայի հետևի լուսադիոդային լույսերն են: Նոր մոդելի տեխնիկական մանրամասների մասին կոնցեռնը դեռ տեղեկություններ չի հրապարակել, սակայն որոշ լրատվամիջոցներ նշում են, որ կներկայացվեն 2 և 3 լ ծավալով, տուրբո շարժիչներով մոդելներ, ինչպես նաև դիզելային՝ 3,0 լ ծավալով տարբերակ: Հայտնի է նաև, որ նոր սերնդի 5-րդ սերիան 100 կգ-ով ավելի թեթև կլինի, իսկ նորույթի պրեմիերան կկայանա միջազգային ավտոսրահներից մեկում՝ հոկտեմբերին, կամ նոյեմբերին: Նշենք, որ է 5-րդ սերիայի սեդանը BMW-ի ամենավաճառվող մոդելն է համարվում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր