211652_close_icon
views-count5599 դիտում article-date 12:57 10-09-2016

Ռուսաստանն ու Իրանը սկսել են «Բուշեհր-2» ատոմակայանի շինարարությունը

Իրանում տեղի է ունեցել «Բուշեհր-2» ատոմային էլեկտրակայանի առաջին քարը դնելու հանդիսավոր արարողությունը, որի շինարարությունը կիրականացվի ռուսական կողմի մասնակցությամբ, հաղորդում է Ria Novosti-ն։ «Ռոսատոմ» ընկերության ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի խոսքով՝ առաջին բլոկի կառուցումն ապացուցեց, որ Ռուսաստանը միշտ կատարում է իր արտասահմանցի գործընկերների առջև իր ստանձնած պարտավորությունները, անկախ աշխարհում քաղաքական կլիմայի փոփոխությունից։ Նախագծի երկրորդ մասը «Ռոսատոմ»-ի գործնական ավանդն է ռուս-իրանական համագործակցության ընդլայնման գործում, որը միաժամանակ լուրջ քայլ է դեպի միջուկային տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում՝ Մերձավոր Արևելքի նման հեռանկարային մակրոշրջանում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը։

Նմանատիպ նյութեր