211652_close_icon
views-count4925 դիտում article-date 16:50 10-09-2016

Ռուսաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել

Ռուսաստանը հաջողությամբ փորձարկել է միջմայրցամաքային «Տոպոլ» բալիստիկ հրթիռը, հաղորդում է kp.ru-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին։ Նշվում է, որ հրթռին արձակվել է «Պլեսեցկ» կայանից, որը բարձր արագությամբ և ճշգրտությամբ խոցել է Կամչատկա թերակղզու պոլիգոնի պայմանական թիրախը։ Հայտարարության մեջ նշվում է, որ փորձարկումը թույլ է տվել ստուգել յակահրթիռային պաշտպանության մարտական միջոցների հաղթահարման ունակությունը և հրթիռի տեխնիկական բնութագիրը։ Նշենք, որ սեպտեմբերի 5-10-ը Ռուսաստանում անցկացվում են «Կովկաս-2016» լայնամասշտաբ զորավարժությունները, որոնց ներգրավված է առնվազն 12500 զինվորական։

Նմանատիպ նյութեր