Նավթի համաշխարհային գները նվազել են
ԱՄՆ-ում նավթահորատման սարքերի թվի ավելացման մասին տեղեկություններից հետո համաշխարհային շուկայում նավթի գների անկում է գրանցվել, հաղորդում է Interfax-ը։
Brent նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում նվազել է 1,4 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 47.34 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում նվազել է 1.5 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 45.17 ԱՄՆ դոլար։
Սեպտեմբերի 9-ին Buker Huges-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ում ՄԱՆ-ի նավթի հորատող սարքերի թիվը ավելացել է ևս 7-ով, տենդենցն արդեն մի քանի շաբաթ է, ինչ շարունակվում է։ Ամերիկյան նվաթարդյունահանողները հարմարվել են նավթի գնի՝ $40-50-ի մակարդակին, միևնույն ժամանակ նավթի պաշարները նախկինի պես մոտ են ռեկորդային մակարդակին։