Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Հիլարի Քլինթոնն արագ կապաքինվի և կվերադառնա բանավեճերին
ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ իր մրցակիցը՝ երկրի նախկին պետքարտուղար և նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնն արագ կապաքինվի թոքաբորբից և կվերադառնա հեռուստաբանավեճերին, հաղորդել է Fox News-ը։
«Հույս ունեմ, որ նա կապաքինվի, և մենք կտեսնենք նրան բանավեճերում»,-ասել է Թրամփը։
Նա նաև ընդգծել է, որ վերջերս ինքը նույնպես բժշկական զննում է անցել և խոստացել է, որ սեպտեմբերի 18-ին կհրապարակի արդյունքները։
Հիշեցնենք, որ նախօրեին՝ սեպտեմբերի 11-ին ահաբեկչության տարելիցի կապակցությամբ Նյու Յորքում գտնվող Քլինթոնի վիճակը վատացել է և նրան մեքենայով հեռացրել են հիշատակի արարողության վայրից։ Վերջինի մոտ ախտորոշվել է թոքաբորբ։