211652_close_icon
views-count6565 դիտում article-date 21:20 12-09-2016

Վանում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 50-ի

Թուրքիայի Վան քաղաքում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 50-ի, ընդ որում՝ 4 ոստիկան և 4 Իրանի քաղաքացի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/12/95305/]Հիշեցնենք[/url], որ Թուրքիայի Վան քաղաքում այսօր առավոտյան հզոր պայթյուն էր որոտացել։ Ըստ տեղեկությունների՝ պայթեցվել էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մասնաճյուղի և նահանգապետարանի շենքի միջև գտնվող փողոցում կայանված ավտոմեքենան։ Ոստիկանության փոխանցմամբ՝ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել 27 մարդ։

Նմանատիպ նյութեր