211652_close_icon
views-count3194 դիտում article-date 20:16 13-09-2016

ՕՐՎԱ ԵՐԳԸ․ «All of Me»․ John Legend․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2007 թվականի մայիսին Ջոնը համագործակցեց Tide լվացք ախտահանող կազմակերպության հետ՝ բարձրացնելու St. Bernard Parish - ում ապրող կարիքավոր ընտանիքների մասին։ Վերջինս Կատրինա փոթորկից երբևէ ամենաշատը տուժած տարածքների ցանկում է։ Նա այցելեց մի շարք տներ, որոնք վերանորոգվում էին Tide կազմակերպության կողմից։ 2007 թվականի հուլիսի 7-ին Ջոնը մասնակցեց համերգի Լոնդոնում (Live Earth concert)` ներկայացնելով "Ordinary People" (Հասարակ մարդիկ) երգը։ Պրոֆեսոր Ջեֆրի Սեքի Աղքատության վերջը (The End of Poverty) գիրքը կարդալուց հետո Ջոնը սկսեց իր՝ Show Me քարոզարշավը 2007 թվականին։ Այս արշավի միջոցով նա կոչ էր անում իր երկրպագուներին և շահույթ չհետապնդող կազմակերպություններին օգնել Բոսսաո գյուղում ապրող մարդկանց։ 2007 թվականին նա GQ Magazine – ի տղամարդկանց ֆոնդի խոսնակն էր։ Այն ստեղծված էր տղամարդկանց շրջանում բարձրացնելու հինգ կարևորագույն հիմնաքարերի տեղեկացվածության մակարդակը՝ պատասխանատվություն, առողջություն, կրթություն, շրջակա միջավայր և արդարադատություն։ Նույն թվականի հոկտեմբերին Ջոնը ներգրավվեց The Gap ամերիկյան հայտնի հագուստի մանրածախ առևտրի խանութի կողմից հովանավորված ծրագրում։ Նախագծի ընթացքում “կարմիր քարոզարշավը” (նաև “2 WEEKS” անվամբ) ֆինանսավորվում էր The Gap ընկերության կողմից, որը տրամադրում էր հասույթ յուրաքանչյուր վերնաշապիկից ստացված վաճառքից։ Վերջինս հավասարազոր է Աֆրիկայում երկու շաբաթվա անտիռետրովիրուսային դեղեր գնելու համար անհրաժեշտ գումարին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր