211652_close_icon
views-count88101 դիտում article-date 10:15 14-09-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ՝ Հադրութից. հակառակորդին ջախջախիչ պարտություն տալուց հետո սակրավոր առյուծ-տղերքը հաղթական սուրը դրեցին պատյան

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Հադրութում տեղակայված զորամասի զինծառայողների մեջ են նաև այն հերոս սակրավոր առյուծ-տղաները, ովքեր արժանի հակահարված տվեցին հակառակորդին, ով ոչ միայն ետ շպրտվեց սահմանից, այլ նաև ունեցավ մարդկային և զինտեխնիկայի կորուստներ։ Ճիշտ է, Արցախի պաշտպանության բանակի սպաների ու զինծառայողների շնորհիվ ճիվաղներին պարտադրվել է խաղաղություն, սակայն դա առյուծ-տղերքին չի գոհացնում։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորներն ասում էին. «Ազերին մնում է ազերի, նա նույն թուրքն է։ Նա՝ դավադիր, կարող է հարձակվել, բայց նաև գիտի, որ միևնույն է, արժանի հակահարված է ստանալու ու այդ հակահարվածը տալու ենք մենք՝ Արցախի պաշտպանության բանակի սպաների հետ, որոնցից քառօրյա պատերազմի ժամանակ շատ բան սովորեցինք։ Օգտվելով առիթից՝ նաև ուզում ենք առաջնագծից մեր ծնողներին, ընկերներին, բարեկամներին հայտնել, որ մենք կարոտում ենք իրենց ու պատրաստ ենք հանուն իրենց ու հայրենիքի մեր կյանքը դնել զոհասեղանին և նաև խոնարհվում ենք այն առյուծների մայրերի առաջ, ովքեր ծնեցին հերոսներ»։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 195+
195+

Նմանատիպ նյութեր