211652_close_icon
views-count1351 դիտում article-date 12:57 14-09-2016

Նյու Յորքի դատախազությունը ստուգումներ է անցկացնում Դոնալդ Թրամփի բարեգործական հիմնադրամում

Նյու Յորքի նահանգային դատախազությունը հետաքննում է ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին պատկանող բարեգործական հիմնադրամի գործունեությունը, հաղորդուն է BBC-ն։ Դատախազության ղեկավար Էրիկ Շնայդերմանի խոսքով՝ դատախազությունը գործում է միմիայն օրենքի սահմաններում։ Ստուգումների պատճառը, ինչպես նա նշել է, հիմնադրամի կողմից ոչ կոմերցիոն կառույցների հետ գործունեություն ծավալելու շուրջ դատախազության կասկածներն են։ Շնայդերմանը չի պարզաբանել, թե կոնկրետ ինչ գործունեության մասին է խոսքը։ Նշենք, որ Թրամփի հիմնադրամը մի քանի սկանդալների մեջ արդեն իսկ հայտնվել է։ ԶԼՄ-ների փոխանցմամբ, Թրամփը մի քանի անգամ հիմնադրամին հատկացված գումարները սեփական նպատակների համար է օգտագործել։

Նմանատիպ նյութեր