211652_close_icon
views-count5247 դիտում article-date 20:40 14-09-2016

Երևանի քաղաքապետը ներկա է գտնվել ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում ներկա է գտնվել ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Չկա անկախություն ուրիշի գծած սահմաններում» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը: Քաղաքապետին ներկայացնելով ցուցանմուշները՝ թանգարանի տնօրենը նշել է, որ ցուցահանդեսում ներկայացված են թանգարանի համապատասխան հավաքածուի մի մասը կազմող 1988-1990- ական թվականների արցախյան շարժման բնօրինակ պաստառներ, որոնք թանգարանի աշխատակիցների կողմից ձեռք են բերվել դեռևս 1990- ականներին: Նաև նշվել է, որ դրանց բովանդակությունն, ըստ էության, ամբողջացնում է անկախության համար մղված պայքարի ողջ գաղափարախոսությունը: Ցուցահանդեսին ներկա հյուրերը նկատել են, որ նախաձեռնությունն իսկապես մեծ խորհուրդ ունի. այն յուրօրինակ դաս է սերունդներին, ովքեր պետք է պահպանեն համազգային պայքարի շնորհիվ ձեռք բերված անկախ պետականությունը:

Նմանատիպ նյութեր