211652_close_icon

Ռուսական օդուժը կանխել է ահաբեկիչների հարձակումը սիրիական Պալմիրայի վրա

views-count3159 դիտում article-date 22:24 14-09-2016
Ռուսաստանի օդուժը կանխել է ԻՊ ահաբեկիչների հարձակումը սիրիական Պալմիրայի վրա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Գրոհայինները կորցրել են 15 բեռնատար ավտոմեքենա` բարձված խոշոր կալիբրի տրամաչափով հրազենով և զենիթային սարքավորումներով, ինչպես նաև 250 ահաբեկիչ,- հայտնել է ՌԴ զինուժի գլխավոր հրամանատարության օպերատիվ վարչության փոխղեկավար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Պոզնիխիրը: Գեներալ-լեյտենանտի խոսքով` Ռուսաստանը կոչ է անում երկարաձգել հրադադարի ռեժիմը ևս 48 ժամով:

Նմանատիպ նյութեր