3271 դիտում
09:26 15-09-2016
«Համաներման մասին» ՀՀ օրենքի ընդունումը կհետաձգվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներման նախագիծն արդեն պատրաստ է։ Ըստ նույն լուրերի՝ ՀՀ քրեակատարողական վարչությունը նույնիսկ հաշվարկել է, թե քանի դատապարտյալի վրա այն կտարածվի։ Սակայն դեռևս չի հստակեցվել, թե այն երբ է ուղարկվելու խորհրդարանի հաստատմանը։
Հավանաբար սեպտեմբերի 21-ին կհրապարակվի համաներում հայտարարելու մտադրության մասին, իսկ նախագիծը քննարկելու նպատակով խորհրդարանի արտահերթ նիստ կհրավիրվի։ Ենթադրվում է, որ դա կարող է առաջիկա երկու շաբաթներին տեղի ունենալ։
Մյուս կողմից դատաիրավական ոլորտում արդեն իսկ լուրեր են շրջանառվում, որ քաղաքական դաշտում վերջին օրերին ծավալվող բուռն զարգացումներով պայմանավորված՝ հնարավոր Է՝ «Համաներման մասին» ՀՀ օրենքի ընդունումը մեկ կամ երկու ամսով հետաձգվի։ Իհարկե, նման տարբերակի հավանականությունը շատ փոքր Է գնահատվում, քանի որ երեկ ԱԺ-ում խոսվում էր, որ սեպտեմբերի 26-ին նախատեսվում է Աժ արտահերթ նիստ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2320 դիտում
16:59 09-09-2016
Համաներման կիրառման մասով որևէ բան չեմ կարող ասել, քանի որ համաներման ակտ չունենք. Արթուր Դավթյան
2123 դիտում
11:00 22-04-2014
Քննչական պետական կոմիտեի մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը կրկին կհետաձգվի՞․ ՀԺ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»