211652_close_icon
views-count2696 դիտում article-date 16:25 15-09-2016

Սահմանվել է կենսաապահովման կարիքները հոգալու հնարավորությունից զուրկ ապաստան հայցողների դրամական օգնության չափը

Գործադիրը այսօրվա նիստում սահմանել է ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորման անհնարինության դեպքում` կենսաապահովման հիմնական կարիքները հոգալու հնարավորություն չունեցող ապաստան հայցողներին դրամական օգնություն տրամադրելու կարգը: Որոշմամբ ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորման անհնարինության դեպքում` կենսաապահովման հիմնական կարիքները հոգալու հնարավորություն չունեցող ապաստան հայցողներին տրամադրվող դրամական օգնության չափը սահմանվել է դիմումատուին` 20.000 դրամ, իսկ նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամին` 15.000–ական դրամ: Անշարժ գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավունքների փոխանցման ճանապարհով դրա օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշումներ:

Նմանատիպ նյութեր