211652_close_icon
views-count34006 դիտում article-date 21:44 16-09-2016

Մահվան ելքով վրաերթ Գյումրի քաղաքի «Տիպ-Տապ» սգո սրահի դիմաց. հետիոտնը տեղում մահացել է

Քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գյումրի քաղաքի Տերյան փողոցում՝ Պեգաս խանութի հարևանությամբ գտնվող «Տիպ-Տապ» սգո սրահի դիմաց ВАЗ 2107 մակնիշի 35 CG 709 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն, 63-ամյա Վալերիկ Նահապետյանին: Վերջինս տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի և դասակի հրամանատար Ռաֆիկ Ասրյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ քննիչ Հարություն Հովսեփյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր