211652_close_icon
views-count5617 դիտում article-date 20:07 17-09-2016

Անգլիա. Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիի» տպավորիչ հաղթարշավը շարունակվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիական Պրեմյեր լիգայում շարունակում է իր հաղթարշավը «Մանչեսթեր Սիթին»: 5-րդ տուրում Խոսեպ Գվարդիոլայի թիմը 4:0 հաշվով հաղթեց «Բորնմութին»: Իր խաղաոճով և արդյունքներով «Մանչեսթեր Սիթին» գնալով ավելի է նմանվում «Բարսելոնային»: «Արսենալը» արտագնա խաղում 4:1 հաշվով հաղթեց «Հալ Սիթիին» նկատմամբ: Գործող չեմպիոնը` «Լեսթերը» սեփական հարկի տակ հաղթեց «Բարնլիին»՝ 3:0: «Լեսթերի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Իսլամ Սլիմանին` թիմի նորեկը: Այս տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի հարյուր տոկոսանոց արդյունք և 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: [b]Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր [/b] «Մանչեսթեր Սիթի» - «Բորնմութ»՝ 4:0 Քևին դե Բրույնե, 15, Կելեչի Իհեանաչո, 28, Ռահիմ Ստերլինգ, 48, Իլկայ Գյունդոգան, 66 «Հալ Սիթի» - «Արսենալ»՝ 1:4 Ռոբերտ Սնոդգրաս, 79 (11մ) – Ալեքսիս Սանչես, 17, 83, Թեո Ուոլքոտ, 55, Գրանիտ Ջակա, 90+2 «Լեսթեր» - «Բարնլի»՝ 3:0 Իսլամ Սլիմանի, 45+1, 48, Բեն Մի, 78 (ինքնագոլ)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր