37065 դիտում
15:17 18-09-2016
Պարզվել է՝ երեկ Լոռու մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը. բոլորն էլ ՌԴ քաղաքացիներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է՝ երեկ՝ սեպտեմբերի 17-ին, Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նախ Սպիտակի բժշկական կենտրոն, ապա Երևանի զինվորական հոսպիտալ են տեղափոխվել վիրավորներ, ՌԴ քաղաքացիներ՝ 27-ամյա Վիկտոր Երմոլաևը, ով ծառայում է Գյումրիում տեղակայված ռուսական թիվ 102 ռազմաբազայում որպես պայմանագրային զինծառայող, կոչումով՝ սերժանտ է և ՌԴ քաղաքացի, նույն ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, շարքային, 21-ամյա Ռուստամ Գուզաիրովը:
Նույն ավտոմեքենայում գտնվող ՌԴ քաղաքացիներ, նույն ռազմաբազայի պայմանագրային զինծառայողներ, սերժանտներ, 20-ամյա Ալեքսեյ Բերեզինը և 26-ամյա Ժարգան Ռիչին Դորժիևը տեղում մահացել են:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի նյութերը փոխանցվել են Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի թիվ 519 ռազմական–քննչական բաժին:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/17/95775/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Վանաձոր-Երևան ավտոճանապարհի Սպիտակի վարչական տարածքում Volkswagen Golf մակնիշի 35 PՏ 865 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 60 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։
Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էին, 2 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էին Սպիտակի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։
Ժամանել էր նաև Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Մահացածներին ու վիրավորներին ավտոմեքենայից դուրս էին բերել Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ։
Փրկարարներն անգամ վիրավորներին դուրս բերելու համար օգտագործել էին հատուկ տեխնիկա։ Բժիշկներն էլ վիրավորներին զննելուց հետո ասում էին. «Եթե ժամանակին վիրավորներին դուրս չբերեին մեքենայից ու օպերատիվորեն չտեղափոխեինք հիվանդանոց, հնարավոր էր՝ մյուս երկուսը նույնպես մահանային, քանի որ վնասվածքները լուրջ են»։
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կարգադրությամբ դեպքի վայր էին ժամանել Սպիտակի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Մնացական Փանոսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը։
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+