211652_close_icon
views-count3012 դիտում article-date 10:33 19-09-2016

Պուտինը հայտարարել է ՌԴ Պետդումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան»-ի հաղթանակի մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Պետդումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության հաղթանակի մասին, փոխանցում է lenta.ru-ն։ «Մենք գիտենք, որ մարդիկ դժվար կյանքով են ապրում, շատ խնդիրներ կան չլուծված, և, այդուհանդերձ, արդյունքն այն է, ինչ կա։ Դժվար է, սակայն մարդիկ այնուամենայնիվ, քվեարկեցին «Միացյալ Ռուսաստան»-ի օգտին»,-նշել է ՌԴ նախագահը։ Վերջինս հավելել է, որ ռուսները տեսնում են կուսակցության ջանքերը։ Կուսակցական ցուցակներով ընտրվել է 225 պատգամավոր, ևս 225-ը՝ միամանդատ շրջաններից։ 10 % քվեների նախնական հաշվարկով՝ Պետդումայի ստորին պալատ են անցել «Միացյալ Ռուսաստանը» (45,95%), Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (17,4%), Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը (16,77%) և «Արդար Ռուսաստան» կուսակցությունը (6.35%): 1-ակակն տեղ կունենան «Հայրենիք», «Քաղաքացիական պլատֆորմ», «Ռուսաստանի կոմունիստներ» և ПАРНАС կուսակցությունները։

Նմանատիպ նյութեր