976 դիտում
20:14 19-09-2016
Սահմանված նորմերին համապատասխան թեքահարթակների առկայությունը` առաջնային պահանջ քաղաքաշինական ծրագրերում
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ 2 շաբաթվա ընթացքում արձանագրվել է իրավախախտման 14 դեպք:
Զեկուցվել է նաև, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` ուսումնասիրվել են վերջին երեք տարիների ընթացքում տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերով թեքահարթակների առկայության պարտադիր պահանջի կատարումն ու ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝ տեղ գտած թերությունները կարճ ժամանակահատվածում վերացնելու ուղղությամբ: Հանձնարարվել է խստորեն վերահսկել քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված նորմերին համապատասխան թեքահարթակների կառուցման պարտադիր պահանջի կատարումն ու ավարտական ակտերը տրամադրել միայն դրանց առկայության պարագայում:
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում նախորդ 2 շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վարչական արձանագրություններ են կազմվել 6 դեպքի մասով: Աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի բացառման ուղղությամբ քաղաքապետարանի կողմից կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ էլ իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ վերջին երկու շաբաթներին կազմվել է 90 վարչական արձանագրություն:
Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունն ու արագ արձագանքել քաղաքացիներից ստացվող դիմումներին և «Թեժ գծով» ստացվող ահազանգերին:
Նմանատիպ նյութեր
3081 դիտում
13:45 21-05-2019
Հայտնաբերվել է Իրանից ներկրված և սահմանված նորմերին չհամապատասխանող աղ. ՍԱՏՄ
1374 դիտում
19:13 20-05-2014
Մայրաքաղաքի փողոցներում և մասնավոր կառույցների մուտքերում օրեցօր ավելանում է թեքահարթակների թիվը
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»