8214 դիտում
15:11 20-09-2016
Բալասանյան դաշինքը դադարեցնում է քարոզարշավը
«Բալասանյան դաշինքի» նախընտրական շտաբից տեղեկացնում են, որ Վարդևան Գրիգորյանի ընտանիքում տեղի ունեցած ողբերգության պատճառով Բալասանյան դաշինքը դադարեցնում է քարոզարշավը:
«Բալասանյան դաշինքի» նախընտրական շտաբը հայտնում է իր խոր ցավակցություը և զորակցությունը Գրիգորյանների ընտանիքին:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/20/96051/]հայտնել [/url]էր, որ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գյումրիի բժշկական կենտրոն էր հրազենային վնասվածքով տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Արշակ Գրիգորյանը։ Վերջինս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Գրիգորյանի կրտսեր որդին է։
Նա բժշկական կենտրոն էր տեղափոխվել արդեն մահացած վիճակում։ Բժշկական կենտրոն էին ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Գյումրիի, Մուշի, Կումայրիի բաժինների օպերատիվ խմբերն ու Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Վ. Գրիգորյանի մահացած տղային՝ Արշակին, ով բնակվում էր Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան 1-ին թաղամասի 44Ա տանը, գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով մահացած վիճակում հիվանդանոց էին տեղափոխել Գյումրիում հայտնի «Պալիգոններ» թաղամասից։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
59532 դիտում
23:17 16-03-2017
Ծառուկյան դաշինքը» դադարեցնում է քարոզարշավը
5681 դիտում
10:26 03-10-2016
Գյումրիի ընտրություններում նախնական արդյունքներով հաղթում է «Բալասանյան դաշինքը»
6163 դիտում
23:11 17-10-2021
ՏԻՄ ընտրություններ. Գյումրիում առաջատար է «Բալասանյան» դաշինքը
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից