211652_close_icon
views-count5674 դիտում article-date 18:53 20-09-2016

Մոսկվայի կոմունալ ծառայությունները ցուրտ եղանակի պատճառով սկսել են ջեռուցման սեզոնը

ՌԴ մայրաքաղաքի կոմունալ ծառայությունները ցուրտ եղանակի պատճառով արդեն սկսել են ջեռուցել բնակարանները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Ջեռուցման մատակարարումը կիրականացվի մի քանի փուլով: Այն կավարտվի մոտակա 5 օրվա ընթացքում,- նշել է Մոսկվայի քաղաքպետի տեղակալ Պյոտր Բիրյուկովը: Ըստ գոյություն ունեցող կանոնակարգի՝ Մոսկվայում ջեռուցման սեզոնը սկսվում է այն դեպքում, երբ 5 օրվա ընթացքում օդի միջին ջերմաստիճանը չի գերազանցում 8 աստիճանը: Ջեռուցումը կմատակարարվի առաջին հերթին մանկապարտեզներին, դպրոցներին, պոլիկլինիկաներին:

Նմանատիպ նյութեր