2259 դիտում
11:18 21-09-2016
Թրամփը բարեգործական հիմնադրամի գումարները ծախսել է սեփական կարիքների համար. The Washington Post
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը 258 հազար դոլար է ծախսել իր հիմնադրամից՝ Donald J. Trump Foundation-ից իր սեփական կարիքների համար, գրում է ամերիկյան The Washington Post պարբերականը։
Թերթը նշում է, որ գործարարը նշված գումարով մարել է իր ընկերության տուգանքները մարելու համար։ Մասնավորապես, 2007 թվականին Ֆլորիդայում գտնվող իր հյուրանոցը պետք է տուգանք վճարեր 120 հազար ԱՄՆ դոլարի չափով, սակայն իշխանությունները համաձայնվել էին ներել միլիարդատիրոջը այդ պարտքը, եթե վերջինս 100 հազար ԱՄՆ դոլար նվիրատվություն կատարեր վետերաններին։ Դրա համար Թրամփն օգտագործել էր ոչ թե սեփական գրպանը, այլ հիմնադրամի հաշիվները։
Բացի այդ, թերթին հաջողվել է իմանալ, որ 2014 թվականին Թրամփը բարեգործական երեկույթում հիմնադրամից 10 հազար դոլար է վճարել, որպեսզի գնի իր դիմանկարը։ Եթե ԱՄՆ-ի հարկային ծառայությունը հաստատի, որ նա օրենք է խախտել, Թրամփը ստիպված կլինի վերադարձնել հիմնադրամից վերցրած բոլոր գումարները։
Նմանատիպ նյութեր
4375 դիտում
10:47 09-08-2018
Թրամփը կկարողանա պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար. The Washington Post
5777 դիտում
21:47 16-07-2017
Թրամփը կասկածում է, որ Washington Post-ի և ABC-ի անցկացրած հարցումը կոռեկտ է
Այս բաժնից
1138 դիտում
21:59 14-01-2025
Ստամբուլում մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել ալկոհոլային կեղծ խմիչքից թունավորման պատճառով
1162 դիտում
21:22 14-01-2025
Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին
1048 դիտում
19:50 14-01-2025
Ռուսաստանում ինտերնետի աշխատանքի խոշոր խափանում է տեղի ունեցել