211652_close_icon
views-count15067 դիտում article-date 19:05 21-09-2016

Սիդար Սալոյան. Սահմանին կանգնած եզդի հերոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին մի քանի տարիների ընթացքում ադրբեջանական կողմը պարբերական դիվերսիոն հարձակումների միջոցով փորձում էր հյուծել հայկական սահմանների պաշտպանությունը:Ադրբեջանական դիվերսիաներն այնքան հաճախակի էին կրկնվում, որ սահմանին տիրող իրավիճակը նմանվել էր պատերազմի: Սակայն պետք է նկատել, որ թշնամու ամենապատրաստված խմբերն անգամ չէին կարողանում ճեղքել մեր տղաների պաշտպանությունը և տալով բազմաթիվ զոհեր հետ էին շպրտվում: Այդպիսի մի հարձակում էլ տեղի ունեցավ 2015թ. դեկտեմբերի 18-ին: 20 հոգուց բաղկացած հատուկջոկատայինների դիվերսիոն խումբն ապարդյուն փորձել էր ճեղքել Ասկերանի սահմանը հսկող պաշտպանական դիրքերից մեկը: Սկսվել էր դաժան մարտ ադրբեջանցի հատուկջոկատայինների և Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայողների միջև: Հենակետը պաշտպանող զինվորների շարքերում էր եզդի Սիդար Ալոյանը: Սիդար Իգորի Ալոյանը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 23-ին Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում: 2014 թվականին ավարտել է Ալագյազի միջնակարգ դպրոցը և ընդունվել Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետը: Սիդար Ալոյանը դեռ մանուկ հասակից տարված էր արվեստով և սպորտով: 11 տարեկանից հաճախել է Ապարանի արվեստի դպրոցի դաշնամուրի բաժինը: Սիդարի հոգին, իսկապես, մոտ էր երաժշտությանը: Դաշնամուրի մոտ նստելիս նա մոռանում էր ամեն բան, իրեն նվիրում էր նոտաներին: Մասնակցել է մարզային համերգների: Սիդարը զբաղվում էր նաև սպորտով: 13 տարեկանից զբաղվում էր ֆուլ կոնտակտ կարատե մարզաձևով: Այստեղ նա ունեցել է բազում հաջողություններ, մի քանի անգամ եղել է մարզային չեմպիոն, 3 անգամ Հայաստանի չեմպիոն: Մարզադպրոցի մարզիչները և ֆեդերացիայի ղեկավարությունը մեծ հույսեր էին կապում Սիդար Ալոյանի հետ՝ վերջինիս մեջ տեսնելով կարատեի ապագա աստղի: Սիդարը բարի էր, ընկերասեր ու նվիրված, մշտապես փորձում էր հնարավորության սահմաններում օգնել մարդկանց: Երևի հենց այս հատկանիշն էլ նրան դարձնում էր բոլորի սիրելին, ընտանիքի պարծանքն ու ընկերների հավատարմության խորհրդանիշը: Սիդարի հերոսական ոգին ու արիությունը դեռ վաղ տարիքից էին տեսանելի: Հայաստանն իր հայրենիքն էր համարում, սիրում էր այս երկիրն ու հողը հարազատի պես: Հայաստանի թշնամին իր թշնամին էր: Հերոսը դեռ մանուկ հասակում էր ծածանել հայոց եռագույն դրոշը, դեռ մանուկ հասակում ցույց տվել թշնամուն, որ հայոց հողից սնված և ուժ ստացած մարդը չի կարող պարտվել անօրեն թուրքին: Նա գիտեր, որ իր կյանքում ապացուցելու բան ունի: Սիդարը պետք է բոլորին ցույց տար, թե ինչ տոհմից և ինչ ցեղից է սերում: Արիական ծագումը նրան բնատուր խիզախություն և ճարպկություն էր շնորհել: Չնայած, որ Սիդարին կոնկրետ ժամանակ պետք չէր իր մարդկային բարձր որակները ցույց տալու համար, բայց դրանք լավագույնս արտահայտվեցին, երբ եկավ նրա զինվորական ծառայության անցնելու ժամանակը: Հնարավորություն ունենալով ուսումը շարունակելու Գերմանիայում՝ Սիդարն իր պարտքն էր համարել նախևառաջ անցնել պարտադիր զինվորական ծառայությունը: Դրանից հետո նոր պիտի մտածեր սեփական երազանքների ու դրանց իրականացման մասին: Չնայած ծառայությունից հետո էլ իր նպատակը հայրենի հողի բարգավաճումն էր, այս անգամ էլ, որպես օրինավոր և բանիմաց քաղաքացի էր ծառայելու հայրենիքին: 2014 թվականի հունվարի 19-ին մեկնեց զինվորական ծառայության: Բանակում էլ, ինչպես ամենուր, Սիդարին սիրում էին բոլորը: Սիդարի նվիրվածությունն ու ընկերասիրությունը այստեղ նույնպես զգացել ու գնահատել էին: Սիդարը սիրում էր միայնակ հաղթահարել իր դժվարությունները, երբեք չէր տրտնջում, միշտ ընդառաջ էր գնում ճակատագրին ու բարձր գլխով քայլում իր կյանքի ճանապարհով: Նրա համար չկային անհաղթահարելի դժվարություններ: Լեռնեցու ոգին հիշեցնում էր, որ յուրաքանչյուր դժվարություն բերում է ավելի մեծ հաղթական բերկրանքի, երբ այն հաղթահարում ես պատվով: Հայրենասիրությունը բարձր հատկանիշ է, որի կրողը կարող են լինել ոչ բոլորը: Միայն իրական նվիրյալներն են, որ գիտեն իրապես սիրել հայրենիքը, գնահատել այն հողը, ուր ծնվել ու մեծացել են: Երիտասարդ տղայի սրտում բազում երազանքներ էին ապրում. երազանքներ, որոնք պիտի իրականանային զինվորական ծառայության ավարտից հետո: Աշխատասեր էր, սիրում էր նպատակներ դնել իր առջև ու հասնել դրանց: Բանակից վերադառնալուց հետո Սիդարը պիտի ավարտեր կրթությունը, շարունակեր իր քայլերը սպորտում՝ սև գոտի ստանար: Կարատեի դասընթացներ կազմակերպեր, օգներ ընտանիքին ոտքի կանգնել: Չէ որ արդեն հասուն և կյանքի բավական ճանապարհ անցած տղամարդ էր լինելու: Բայց, ավաղ, դեկտեմբերի տասնութը դարձավ ճակատագրական Սիդարի համար: Օր, որը պիտի ցույց տար Սիդարի հերոսական ոգին ու հավերժ անմահացներ նրան՝ հանուն հայրենիքի նահատակված հերոս քաջերի կողքին: Այդ օրը Սիդարն իր մարտական ընկերների հետ 2 ժամից ավելի պայքարել էր ադրբեջանցի դիվերսանտների դեմ: Սիդարը եղել էր մարտական զենքով ու շատ հայ զինվորների ու սպաների նման մինչև վերջ պայքարել թշնամու դեմ: Նրանք համառ պայքարի արդյունքում կարողացել էին ետ մղել թշնամուն: Սիդարը, որ հրաշքով էր փրկվել թշնամու գնդակից, զանգել էր հորը, ծիծաղելով պատմել, որ մեկ ժամ առաջ ադրբեջանցիների հետ մարտի մեջ են եղել, թշնամու գնդակը դիպել է գլխարկին, գլխարկն ընկել է գլխից, իսկ ինքը հրաշքով փրկվել: Սակայն նույն օրը՝ կեսգիշերին մոտ, ադրբեջանական կողմը կրկին հարձակվում է: Սիդարն այս անգամ էլ իր ընկերների ու հրամանատարների հետ հերոսաբար կռվում է հայկական սահմանը անառիկ պահելու համար: Դժբախտաբար, մարտի ժամանակ առաջինն ընկնում են հերոսները: Սիդարը և իր ընկերնեը զոհվում են: Ինչպես Սիդարի մտերիմ ընկերներն են ասում, Սիդարը գնաց գիտակցված մահվան և անմահացավ: Հերոսն, ով դեռ բազում անգամներ, և ոչ միայն մարտի դաշտում, պիտի ետևում թողներ թշնամուն, զոհվեց՝ անկատար թողնելով մի ողջ կյանք՝ բազում երազանքներով ու սպասելիքներով, որ ոչ միայն իրենն էին , այլև ընտանիքինը , ընկերներինը: Թշնամու գնդակը դիպավ նրան, ով դեռ պիտի բազում անգամներ ծածաներ հայկական դրոշն՝ ի նշան հայոց պետականության ու նրա քաղաքացու հոգու արիության: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/21/73385/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 21-ին, Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում տեղի էր ունեցել Արցախի պաշտպանական դիրքերում դեկտեմբերի 18-ի գիշերը ազերի բաշիբոզուկների կողմից սպանված 19-ամյա Սիդար Ալոյանի հոգեհանգիստը: Այդ օրը Սիդարն իր մարտական ընկերների հետ 2 ժամից ավելի տևած ադրբեջանցի դիվերսանտների հետ մենամարտում, ցավոք, զոհվում է: Սիդարը եղել էր մարտական զենքով ու շատ հայ զինվորների ու սպաների նման մինչև վերջ պայքարել է ազերի դիվերսանտների դեմ: Ցավոք, այդ մարտում Սիդարը և իր ընկերնեը զոհվում են, իսկ մինչ այդ նա իր ծառայակից ընկերների հետ հերոսաբար, կյանքի գնով ազերի դիվերսանտներին կարողանում է հետ շպրտել ելման դիրքեր, իսկ այդ ճակատամարտից հետո որոշ ժամանակ ազերի բաշիբոզուկների կողմից դադարեցվում են հարձակումները, սակայն հետո՝ գիշերը ժամը 23:00-ի սահմաններում, բորենու հոգեբանությամբ ազերիները հարձակվում են պաշտպանական դիրքերի վրա: Հ[b]եղինակ` Զեմֆիրա Քալաշյան «Սահմանին կանգնած եզդի հերոսը» ծրագիր Ծրագիրն իրականացրել է «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը` ՀՀ նախագահի աշխատակազմի դրամաշնորհի շրջանակում[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր